Հարգելի բարեկամ
"Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ" ՓԲ ընկերությունը (ԷԳՀԻ) ողջունում է Ձեր մուտքը իր նորացված ինտերնետային կայք: Այստեղ դուք կարող եք ծանոթանալ Ընկերության ստեղծման և կայացման պատմությանը, կառուցվածքին, կանոնադրությանը, նրա գործունեության ոլորտներին, կատարված աշխատանքներին, ֆինանսական հաշվետվություններին:
ԷԳՀԻ աշխատակազմը համալրված է բարձրակարգ մասնագետներով, ովքեր իրենց նշանակալի ներդրումն ունեն էներգետիկ տարբեր ոլորտներում՝ նպատակ հետապնդելով էլ ավելի հզորացնելու ՀՀ էներգետիկ համակարգը և բարձրացնելու վերջինիս հուսալիությունը և անվտանգությունը:
ԷԳՀԻ-ն իր 70-ամյա գործունեությամբ օժանդակել և օժանդակում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում առկա բարեփոխումների իրականացման ծրագրերին, որոնք ուղղված են երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ռազմավարական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ Էներգահամակարգի հզորությունների ավելացման, դրա հուսալի և անվտանգ շահագործման, վերազինման, էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրման հետազոտական աշխատանքների և գիտատեխնիկական ուղեկցմանը: