Ռուբեն Կարենի Եղոյան

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն

ԱՊՀ վաստակավոր էներգետիկ

 

Ծննդյան թիվ՝ 5 մայիսի, 1974թ.

Ազգությունը՝ հայ

Մասնագիտությունը՝ ինժեներ - էլեկտրամեխանիկ

Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած, 2 դուստր

Կուսակցական պատկանելությունը - անկուսակցական

Ռուբեն Կարենի Եղոյանը 20 տարի է` 1997 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում: Նա իր աշխատանքային գործունեությունն սկսել է Էներգախնայողության լաբորատորիայում առաջատար ճարտարագետի պաշտոնից, այնուհետև՝ կրտսեր գիտ.աշխատող, հաշվարկային խմբի ղեկավար, Էլեկտրամատակարարման համակարգերի բաժնի վարիչ, իսկ 2017 թվականի փետրվարից ՝ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:

Ռ.Կ.Եղոյանի գործունեության արդյունքներն ամփոփվել են հետևյալ աշխատություններում.

  • 30 գիտական հոդվածների հեղինակ,
  • 1 ուսումնական ձեռնարկի համահեղինակ,
  • 1 օգտակար մոդելի հեղինակության վկայական:
  • Նա հանդես է եկել մի քանի տասնյակ սեմինարներում և գիտաժողովներում՝ զեկուցումների տեսքով:

    Կոչումներ, շնորհակալագրեր, պատվոգրեր.

  • ԱՊՀ վաստակավոր էներգետիկի կոչում, 2016թ.
  • ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պատվոգիր, 2015թ.
  • ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի շնորհակալագիր, 2014թ
  • ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պատվոգիր, 2013թ.
  • ՀՀ Էներգետիկայի նախարարության «Կենտրոնական Էլեկտրացանց» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի շնորհակալագիր՝ նյութական պատասխանատուի ինստիտուտի ներդրման աշխատանքների համար, 1999թ.
  • Աշխատանքային փորձառության ընթացքում որպես պատասխանատու կատարող մասնակցել է.

  • «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի Ասպիրանտուրայի և կադրերի վերապատրաստման ու որակավորման բարձրացման բաժնում իրականացվող «Էներգետիկ անձնակազմի որակավորման» դասընթացներին որպես դասախոս՝ «Էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկը և էներգախնայողության միջոցառումները 0.38-110 կՎ էլեկտրական ցանցերում» թեմայով,
  • «Արցախէներգո» ՓԲԸ-ի հիմնական արտադրական միջոցների տեխնիկական վիճակի զննում և ներդրումային ծրագրի մշակում թեմայով կատարվող աշխատանքներին,
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հիմնական միջոցների և այլ ոչ ընթացիկ նյութական ակտիվների գույքագրման գործընթացի, մեթոդական փաստաթղթերի մշակման և տեխնիկական զննման աշխատանքներին,
  • ՏԱՍԻՍ (ԵՍ) ծրագրով իրականացվող ՌԴ Աստրախան քաղաքի էներգախնայողության ծրագրի մշակման աշխատանքներին,
  • ԱՄՆ միջազգային զարգացման և ԱՄՆ Արեգակնային էներգիայի միության համատեղ կազմակերպված մասնագետների փորձի փոխանակման և տեխնիկական ուսուցման շրջանակներում համաշխարհային համաժողովի աշխատանքներին՝ ԱՄՆ, Վաշինգտոն,
  • ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի մշակման գործընթացին,
  • «Կենտրոնական Էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի նյութական պատասխանատուի ինստիտուտի ներդրման աշխատանքներին,
  • «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ բաշխիչ ցանցերում տեխնոլոգիական կորուստների հաշվարկային ալգորիթմերի ստեղծման և համապատասխան հաշվարկների մեթոդիկաների մշակման գործընթացին:
  • Մշակվել է ցանցի և նրա բեռնվածքի անհամաչափություններով պայմանավորված ցանցում էներգիայի տեխնիկական կորուստների հաշվարկի ալգորիթմը, որի հիման վրա ստեղծվել են համակարգչային ծրագրային համալիրներ: Վերջիններիս միջոցով իրականացվում են Հայաստանի 0.38 – 35 կՎ լարման բաշխիչ ցանցերում ամսական տեխնիկական և չափագիտական կորուստների հաշվարկներ և էներգիայի հաշվեկշռույթների մանրամասն հետազոտում՝ ըստ ցանցի հանգույցների և տեղամասերի (հատվածների): Ըստ հաշվեկշռույթների հետազոտման արդյունքների՝ բացահայտվում են բարձր կորուստներով ցանցերի տարրերը և մշակվում են կորուստների նվազեցմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ:

    Կրթությունը.

  • 1998 - 2001թթ. Ճարտարագետ – հետազոտող ՀՊՃՀ Ասպիրանտական Դպրոց
  • 1996 - 1998թթ. Ճարտարագիտության մագիստրոս ՀՊՃՀ Ասպիրանտական Դպրոց
  • 1991 - 1996թթ. Ինժեներ – էլեկտրամեխանիկ Բարձրագույն, ՀՊՃՀ
  • Որակավորման դասընթացներ.

  • 2001թ. -Energy Service Company (ESCO) Establishment and Basic Business Trainer: M.Worzalla, Z.Melikian (Advanced Engineering Associates International Inc. Armenian Branch, Armenian Association of Energy Engineers), Երևան, ՀՀ
  • 2001թ. - Solar Energy: The Power to Choose Trainer: L. Sherwood, W. Beckman, J. Duffy (American Solar Energy Society) Washington D.C., USA
  • 1996թ. «Բարձրագույն մաթեմատիկա», դասախոս՝ տ.գ.դոկտոր, Վ.Սաֆարյան 1997թ. (ԷԳՀԻ, Երևան, ՀՀ)
  •