Տիգրան Սերգեյի Գնունի

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ գիտական գծով

Տ.գ.թ. , դոցենտ, ԱՊՀ վաստակավոր էներգետիկ

 

Էլ.փոստ՝ tigran.gnuni@energinst.am

Հեռ.՝ +374 10 559-829

Տիգրան Ս. Գնունին 1985թ-ից աշխատում է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ 1985-1990թթ. որպես ավագ գիտ.աշխատող, 1990-1998թթ.՝ որպես առաջատար գիտ.աշխատող: 1998թ. նշանակվել է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգետիկայի ռազմավարության կենտրոն» մասնաճյուղի տնօրեն: «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում աշխատանքի ընթացքում հանդիսացել է մի շարք գիտահետազոտական թեմաների ղեկավար, պատասխանատու կատարող: 2002թ. մարտից մինչ օրս հանդիսանում է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ գիտական գծով: Տ.Ս.Գնունին հանդիսացել է 8 ասպիրանտի գիտական ղեկավար, որոնցից 5-ն արդեն պաշտպանել են գիտական թեզը: Տ.Ս. Գնունին գիտական մշակումների հեղինակ կամ համահեղինակ է, ունի 46 տպագրված աշխատանք ազատ մամուլում, այդ թվում՝ 2-ի համար շնորհվել է գյուտի հեղիանակային վկայական: Հանդիսանում է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (ՀՊՃՀ) մագիստրոսների և ասպիրանտների ղեկավար:

2008թ-ին պարգևատրվել է ԱՊՀ վաստակավոր էներգետիկի կրծքանշանով:

2010թ-ին ստացել է դոցենտի կոչում:

Որակավորման դասընթացներ