<<Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում>>

ԿԿՀ-ՄԱԶԾ ծրագրի մեկնարկային աշխատաժողով

Ս.թ. օգոստոսի 31-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ԿԿՀ-ՄԱԶԾ ծրագրի մեկնարկային աշխատաժողովը: Համաձայն Կլիմայի կանաչ հիմնադրամի ընթացակարգերի՝ մեկնարկային աշխատաժողովը Ծրագրի պաշտոնական մեկնարկի բաղադրիչ է: Ծրագրային փաստաթուղթը ստորագրվել էր ՄԱԶԾ և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ս.թ. հուլիսի 7-ին: Աշխատաժողովի նպատակները. Ուսումնասիրել սիներգիայի և համագործակցության հնարավորությունները: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել՝ Իր բնույթով նորարարական և բարդ ծրագրի մշակման գործում մասնակցում էին նաև. ԿԿՀ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը միտված է նպաստելու ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից: Նախատեսվում է ապահովել մոտ 50-60 տոկոս էներգախնայողություն շենքերի ջերմային մեկուսացման միջոցով: Ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից աշխարհում ֆինանսավորված 10-րդն է, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջինը: Վեց տարվա տևողությամբ այս ծրագրի համար Կանաչ կլիմայի հիմնադրամը տրամադրել է 20 մլն դոլար դրամաշնորհային միջոցներ: Վերոնշյալ ծրագրի մասին այլ հրապարակումները կարող եք կարդալ այստեղ.