Ասպիրանտուրայի և կադրերի վերապատրաստման ու որակավորման բարձրացման բաժին
Վարիչ
Բաժնի վարիչ` Լևոն Վարդանյան
ԱՊՀ վաստակավոր էներգետիկ
Հեռ. +374 (10) 559 586
Էլ.փոստ` Levon.Vardanyan@energinst.am
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները
-
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տեխնիկական և իրացման ոլորտների մասնագետների համար որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում և անցկացում ըստ մասնագիտությունների և պաշտոնների, որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում և անցկացում՝ էլեկտրաէներգետիկական ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատակիցների համար: Դասընթացների ավարտին վկայականների տրամադրում
-
Տեստավորման համակարգի միջոցով գիտելիքների ստուգում և ատեստավորում ըստ մասնագիտությունների և պաշտոնների (այդ թվում` ղեկավարների) և համապատասխան հավաստագրի տրամադրում
-
Տեստավորման համակարգերի մշակում, կազմում, վերանայում և համապատասխանեցում գործող նորմատիվներին (հայերեն և ռուսերեն լեզուներով)
-
Ուսումնական ծրագրերի կազմում, դասախոսությունների և ձեռնարկների մշակում և տպագրում հայերեն և ռուսերեն լեզուներով
Ասպիրանտուրա
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կազմում 1994թ-ից սկսած գործում է ասպիրանտուրա՝ Ե.14.01. «Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը» մասնագիտությամբ: Ասպիրանտուրայում գիտական կադրերի պատրաստումն իրականացվում է ասպիրանտի և հայցորդի կարգավիճակով: Ասպիրանտի ուսուցումն իրականացվում է առկա կարգով, անվճար հիմունքներով: Ուսման տևողությունը կազմում է 3 տարի: Թեկնածուական ատենախոսության վրա ինքնուրույն աշխատող անձինք կարող են ասպիրանտուրա ընդունվել հայցորդի կարգավիճակով: Հայցորդությունն իրականացվում է վճարովի հիմունքներով:.