Ի գիտություն հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններին և գիտական ղեկավարներին
Հունիս 2025
Մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա, պետության կողմից ուսման վարձի լրիվ
փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման
գործընթացը:
Տեղերի ձևավորման համար հայտերը ներկայացվում են Բարձրագույն կրթության և գիտության
կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 20-ը՝ ժամը
18։00-ն։
Հայտերի ներկայացման ընթացակարգը.
1. Գիտական թեմա ղեկավարող անձը.
1) ասպիրանտուրայի հետազոտության ընդհանուր թեման ներկայացնում է հետբուհական կրթական
ծրագիր իրականացնող հաստատության գիտական խորհրդին կամ համապատասխան լիազորություններ
ունեցող այլ ստորաբաժանմանը,
2) ստանում է եզրակացությունը, որտեղ հիմնավորվում է թեմայի արդիականությունը և տվյալ
հաստատությունում այն իրականացնելու նպատակահարմարությունը,
3) grants.hesc.am համակարգում ներմուծում է եզրակացությունը և լրացնում հետազոտության
ընդհանուր թեմայի վերաբերյալ կայքում պահանջվող տվյալները,
4) հայտն ուղարկելուց հետո համակարգում ձևավորված և ծածկագիր ստացած հայտի
տիտղոսաթերթը ներկայացնում է հաստատությանը, որտեղ իրականացվելու է հետազոտությունը։
2. Հաստատությունը․
1) orgs.hesc.am համակարգի միջոցով ստուգում է հաստատության ցանկում ներառված
հայտերում առկա տեղեկատվությունը,
2) հաստատության հայտերը քննարկվում և հաստատվում են գիտխորհրդի կողմից,
3) Հաստատությունը մեկ ընդհանուր փաթեթով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է
ներկայացնում ամփոփոված հայտերը՝ նշելով հաստատության առաջնահերթությունները,
3. ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն պատրաստում է «ՀՀ բարձրագույն
ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2026-2027 ուսումնական
տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ասպիրանտուրա ընդունելության
տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հունիս 2025
« Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ » ՓԲԸ-ն հայտարարում է 2025/2026թթ. ուսումնական տարվա
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ /անվճար հիմունքով/՝ Ե.14.01. «Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը» մասնագիտությամբ` 1 տեղ:
Դիմումների ընդունումը` ս.թ. հունիսի 2-ից մինչև հունիսի 27-ը ներառյալ:
Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետը՝ ս.թ. հուլիսի2-ից հուլիսի 11-ը ներառյալ:
Մանրամասն տեղեկությունների և դիմումների համար այցելեք.
Մյասնիկյան պող. 5/1, 0025, Երևան, ՀՀ
Հեռախոս+37491428714
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
/անվճար հիմունքով/
Մայիս2024
« Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ » ՓԲԸ-ն հայտարարում է 2024/2025թթ. ուսումնական տարվա
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ /անվճար հիմունքով/՝ Ե.14.01. «Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը» մասնագիտությամբ` 1 տեղ:
Դիմումների ընդունումը` ս.թ. մայիսի 27-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ:
Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետը՝ ս.թ. հունիսի 25-ից հուլիսի 4-ը ներառյալ:
Մանրամասն տեղեկությունների և դիմումների համար այցելեք.
Մյասնիկյան պող. 5/1, 0025, Երևան, ՀՀ
Հեռախոս +/374 10/ 55-96-71
+/374 91/42-87-14
Հեռ./ֆաքս +/374 10/ 55-96-59
✍Գրեք մեզ.
E-mail: official@energinst.am
http://m.me/Energinst
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
/անվճար հիմունքով/
Հունիս2020
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն հայտարարում է 2020/2021թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի անվճար հիմունքով, առկա ուսուցման ընդունելություն` Ե.14.01 «Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը» մասնագիտությամբ` 1 տեղ: Դիմումների ընդունումը` մինչև ս.թ. հունիսի 24-ը: (ներառյալ) Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետը՝ ս.թ. հունիսի 30-ը: Տեղեկությունների համար դիմել` 0025, Երևան, Մյասնիկյան 5/1 55-96-71:
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Դեկտեմբեր2019
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲ ընկերությունը շարունակում է էլեկտրատեխնիկական ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ս.թ նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 3-ը իստիտուտում տեղի է ունեցել «Coca-Cola» ՍՊԸ-ի, «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի, Դիլիջանի հատուկ դպրոցը սպասարկող «PRODECO» ՓԲԸ-ն, «ԱՐՆԴԱՆԵ» ՍՊԸ-ի, «Grand Tobacco» ՍՊԸ-ի,«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի 28 ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ «Անվտանգության տեխնիկայի կանոնները» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ:
Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան
Նոյեմբեր2019
Նոյեմբերի 19-ին շահագրգիռ կառույցների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» ՓԲԸ-ի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: Աշխատանքը հիմնված է սցենարային մոդելավորման և դրա արդյունքների ուսումնասիրության վրա և կատարված է երկարաժամկետ պլանավորման սկզբունքների և համաշխարային փորձի կիրառմամբ: Սցենարները նպատակ ունեն ներկայացնելու կամ թիրախային ցուցանիշին հասնելու վառելիքաէներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացումը, կամ, դիտարկելով որոշակի ընթացիկ ռազմավարություն(ներ), նվազագույն ծախսերով որոշել/գտնել այն վերջնակետը, ուր կբերի կանխորոշված քաղաքականությունը: Սույն աշխատանքում հետազոտվել են համակարգի զարգացման տնտեսական ցուցանիշները` ելնելով նպատակային թիրախների ապահովման պայմաններից: Այստեղ տեխնիկական իրագործելիության խնդիրները դիտարկված չեն և դրանց ուսումնասիրությունը, անհրաժեշտության դեպքում, կիրականացվի հետագայում: Ներկայացված սցենարները կարող են կարևոր ռեսուրս հանդիսանալ Հայաստանի էներգետիկ ռազմավարության մշակման ընթացքում։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել և դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ և համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի և կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը։ Սա օրինակ է, թե ինչպես կարող է ընտրված քաղաքականությունն ազդել Հայաստանի էներգետիկ ոլորտի ներդրումային կարիքների և կառուցվածքի վրա», նշել է Դեբորա Գրիզերը: Կատարվա աշխատնքների մանրամանսերի մասին կորեղ եք իմանալ սեղմելով
այստեղ և այստեղ անգլերեն լեզվով:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի էլեկտրատնտեսության ուսումնասիրություն, թերությունների հայտնաբերում և դրանց վերացման առաջարկությունների տրամադրում
Նոյեմբեր2019
Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲ ընկերությունում իրականացվել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի էլեկտրատնտեսության ուսումնասիրություն, թերությունների հայտնաբերում և դրանց վերացման առաջարկությունների տրամադրում» թեմայով աշխատանքը: «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից կատարվել են ՀՊՏՀ-ի թիվ 221 ենթակայանից սնվող էլեկտրատնտեսության ուսումնասիրություն, որը իրենից ներկայացնում է տրանսֆորմատորային ենթակայանի, մասնաշենքերի ցածր և բարձր լարման մասերի զննում: Կատարվել են մի շարք չափումներ տարբեր հարաչափերի դուրս բերման համար: Ուսումնասիրության արդյունքում համալսարանին է տրամադրվել հաշվարկի արդյունքները, որոնք իրենցից ենթադրում են ՀՊՏՀ-ի էլեկտրատնտեսության հետագա կարգավորման համար նախատեսվող աշխատանքների առաջարկություններ: Տրված առաջարկությունների արդյունքում ՀՊՏՀ-ն կունենա ծախսերի նվազեցման, էներգաադյունավետության բարձրացման և անվտանգության ապահովման արդյունքներ:
Էներգասպառող սարքավորումների էլեկտրաարդյունավետության պահանջների մասին
Սեպտեմբեր2019
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հայտարարված «Էներգասպառող սարքավորումների էլեկտրաարդյունավետության պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի լրամշակման աշխատանքների մրցույթում հաղթող է ճանաչվել «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲ ընկերությունը: Կնքվել է պայմանագիր տեխնիկական կանոնակարգում չներառված գազասպառող և այլ սարքավորումների էներգաարդյունավետության պահանջների սահմանման վերաբերյալ:
Լուսատեխնիկական սարքավորումների փորձարկման ժամանակակից ֆոտոմետրիկ լաբորատորիա
Սեպտեմբեր2019<
Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲ ընկերությունում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել լուսատեխնիկական սարքավորումների փորձարկման ժամանակակից ֆոտոմետրիկ լաբորատորիայի հանդիսավոր բացումը: Լաբորատորիան ստեղծվել է «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի ֆինանսատեխնիկական աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության և իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից: Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության դեսպանության, ՀՀ պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների, մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը, ֆոտոմետրիկ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Աբրահամյանը: Ֆոտոմետրիկ լաբորատորիան հնարավորություն է ընձեռնում կատարել-Լուսատեխնիկական սարքերի տեխնիկական պարամետրերի (հզորություն՝ Վտ, լուսային հոսք՝ լմ, լուսատվություն՝ լմ/Վտ, գունային ջերմաստիճան՝ Կ և այլն) հավաստում փորձարկման միջոցով, «Էներգասպառող սարքավորումների էներգախնայողության պահանջների վերաբերյալ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման շրջանակներում, ինչպես նաև DiaLux ծրագրում կիրառվող IES և LDT ֆայլերի ստեղծում:Ներկայումս ընթանում է լաբորատորիայի հավատարմագրման գործընթացը, որը հնարավորություն կտա փորձարկան արդյունքում տրամադրել համապատասխանության սերտիֆիկատ:
<Կլիմայի փոփոխություն. Թափանցիկության շրջանակները և Փարիզի համաձայնագիրը գործողության մեջ
Սեպտեմբեր2019>
Ս.թ. սեպտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կայացավ «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ազգային թափանցիկության շրջանակների մշակում» ծրագրին նվիրված «Կլիմայի փոփոխություն. Թափանցիկության շրջանակները և Փարիզի համաձայնագիրը գործողության մեջ» աշխատաժողովը:Ծրագրի նպատակն է՝ ստեղծել թափանցիկության ընդլայնված պահանջները բավարարելու նպատակով ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողություններ՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի Հոդված 13-ի Ծրագրի շահագրգիռ կողմերն են՝.
-
Շրջակա միջավայրի նախարարությունը
-
Էկոնոմիկայի նախարարությունը
-
Ֆինանսների նախարարությունը
-
Վիճակագրական կոմիտե
-
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը
-
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲԸ-ը, որը 2016-2017 թթ. էներգետիկ հաշվեկշռի կազմման համար պատասխանատու կապալառուն էր: Ներկայումս այն գնահատում է էներգախնայողության գործողությունների ազգային ծրագրի (2-րդ փուլ) իրականացման արդյունքները: Էնեգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը մասնակցելու է էներգախնայողության միջոցառումների վերաբերյալ տվյալների հավաքագրման լավագույն եղանակների ընտրությանը և էներգետիկ հաշվեկշռի հաշվարկման մեջ կիրառված մեթոդաբանությունների կատարելագործման քննարկումներին, որոնք կապահովեն էներգետիկ հաշվեկշռում և ՋԳ կադաստրի էներգետիկ ոլորտի գնահատականներում ներկայացված տվյալների համադրելիությունը: Ինստիտուտը կտրամադրի տեղեկատվություն և CBIT ծրագրի շրջանակում կմասնակցի կարողությունների հզորացմանը
ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԻ ԾՐԱԳԻՐ
Օգոստոս2019
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) /USAID Armenia/ պատվերով և ենթակապալառու Tetra Tech ընկերության աջակցությամբ՝ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲԸ-ն մշակել և մայիսի 2-ին Երևանի Փարիզ հյուրանոցում ներկայացրել է «ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԻ ԾՐԱԳԻՐ» վերնագրով աշխատանքի շնորհանդեսը:Ծրագրի շնորհանդեսին հրավիրված էին Էներգահամակարգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում.
-
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
-
Հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժաղով
-
Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
-
Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ
-
Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ
-
ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում փոփոխական վերականգնվող էներգետիկայի ինտեգրման վերլուծություն
Հուլիս 2019
էներգետիկայի Էներգահամակարգի ուժեղացմանն ուղղված Գործողության Պլան՝ ի աջակցություն վերականգնվող էներգետիկայի նախագծերի զարգացման :Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲ ընկերությունը Poyry Italy S.r.l. հետ համատեղ և EBRD-ի ֆինանսավորմամբ իրականացնում են՝ «Էներգահամակարգի ուժեղացմանն ուղղված Գործողության Պլան՝ ի աջակցություն վերականգնվող էներգետիկայի նախագծերի զարգացման» աշխատանքը: Համատեղ աշխատանքի կատարման ընթացքում գնահատվել և վերլուծվել է՝ հաղորդող և բաշխիչ ցանցերի ընթացիկ իրավիճակը և առաջարկվել գործողությունների պլան, ներառյալ անհրաժեշտ միջոցառումները և ներդրումները, որոնք կապահովեն փոփոխական վերականգնվող էներգետիկ մեծաքանակ աղբյուրների սահուն միացումը համակարգին, որը կկազմի ամբողջ Էլեկտրական էներգիայի արտադրության 30%-ը
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
/անվճար հիմունքով/
Մայիս 2019
Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն հայտարարում է 2019/2020թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի անվճար հիմունքով` առկա ուսուցման ընդունելություն` Ե.14.01 «Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը» մասնագիտությամբ` 1 տեղ:
Դիմումների ընդունումը` մինչև ս.թ. հունիսի 7-ը ներառյալ: Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության օրը՝ ս.թ. հունիսի 10-ից հունիսի 14-ը
Մանրամասն տեղեկությունների և դիմումների համար այցելեք. «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
>Մյասնիկյան պող. 5/1, 0025, Երևան
ՀՀ Հեռ./ֆաքս +/374 10/ 55-96-59
Հեռ. +/374 10/ 55-96-71
Գրեք մեզ. E-mail: official@energinst.am
Ս․թ․ նոյեմբերի 14-ին Երևանում մեկնարկել է «Էներգետիկայի շաբաթ 2018» համաժողովը:
Համաժողովի առաջին օրը ողջունելով հյուրերին՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է, որ «Կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը և կենսամակարդակի բարձրացմանը: Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով»։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ «ավանդական դարձած այս միջոցառումը լավ հարթակ է՝ ներկայացնելու Հայաստանի էներգետիկ համակարգի ձեռքբերումները, ոլորտում վերջին զարգացումները, նոր ներդրումային ծրագրերը և նախագծերը, ինչպես նաև քննարկելու, վեր հանելու այն խնդիրները, քայլերը, որոնք էլ ավելի գրավիչ և բարենպաստ կդարձնեն էներգետիկայի բնագավառի ներդրումային միջավայրը»:
Համաժողովի երկրորդ օրը՝ ս.թ.նոյեմբերի 15-ին, «Էներգետիկայի զարգացումը գիտությանը համահունչ՝ ներկայիս շուկայական հարաբերությունների ներքո» թեմայով հանդես եկավ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Եղոյանը:
«Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով եռօրյա ներդրումային համաժողովը շատ խորհրդանշական է հատկապես Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի համար, քանզի այս տարի լրանում է հիմնադրման 70-ամյակը, ինչի կապակցությամբ Ինստիտուտի ներկայացուցչությունը ստացավ բազմաթիվ շնորհավորանքներ Համաժողովի կազմակերպիչների, զեկուցողների և մասնակից կազմակերպությունների կողմից։
Ինստիտուտի գլխավոր տնօրեն Ռուբեն Եղոյանն իր զեկույցը սկսելուց առաջ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և բոլոր մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մաղթելով արդյունավետ և իմաստալից աշխատանք՝ հետագա հեռանկարային համագործակցության ակնկալիքով:
Իր զեկույցում նա նշեց, որ «․․․երկրի զարգացման և բարգավաճման, բնակչության բարեկեցության և սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարձրացման կարևորագույն խթաններից մեկն է հանդիսանում տվյալ երկրի տնտեսության շարունակական զարգացումը, որի ապահովման համար, միանշանակ, անհրաժեշտ է ունենալ հզոր, հուսալի և ինտենսիվ զարգացող էներգահամակարգ՝ պարբերաբար համալրվող ժամանակակից էներգախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներով: Էներգետիկայի նման զարգացումը կարելի է ապահովել միայն այն լուծումների և որոշումների հիման վրա, որոնց հիմքում ընկած է ոլորտային գիտությունը:
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲԸ-ն ունի իր կարևորագույն դերակատարումը գրեթե բոլոր համակարգային խնդիրներում: Մասնավորապես․
✓ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների մշակման,
✓ համակարգի օպտիմալ կառավարման, հեռանկարային զարգացման, էներգետիկ ռազմավարության մշակման,
✓ տարբեր ընկերությունների կողմից ներկայացվող ներդրումային ծրագրերի գիտատեխնիկական վերլուծության,
✓ նախագծային աշխատանքների իրականացման և փորձաքննության անցկացման,
✓ միջհամակարգային խնդիրների բացահայտման և լուծման,
✓ համակարգի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների անցկացման և անվտագության կարգի շնորհման,
✓ և բազմաթիվ այլ էլեկտրաէներգետիկական խնդիրների լուծման գործընթացներում»։
Ամփոփելով թեման, Ռ․Եղոյանը կոչ արեց սերտ և արդյունավետ հեռանկարային համագործակցության՝ ի նպաստ մեր պետության, տնտեսության և էներգահամակարգի զարգացման։Զեկույցը