Հարգելի բարեկամ

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության "Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ" ՓԲ ընկերությունը (ԷԳՀԻ) ողջունում է Ձեր մուտքը իր նորացված ինտերնետային կայք: Այստեղ դուք կարող եք ծանոթանալ Ընկերության ստեղծման և կայացման պատմությանը, կառուցվածքին, կանոնադրությանը, նրա գործունեության ոլորտներին, կատարված աշխատանքներին, ֆինանսական հաշվետվություններին:

ԷԳՀԻ աշխատակազմը համալրված է բարձրակարգ մասնագետներով, ովքեր իրենց նշանակալի ներդրումն ունեն էներգետիկ տարբեր ոլորտներում՝ նպատակ հետապնդելով էլ ավելի հզորացնելու ՀՀ էներգետիկ համակարգը և բարձրացնելու վերջինիս հուսալիությունը և անվտանգությունը:

ԷԳՀԻ-ն իր 70-ամյա գործունեությամբ օժանդակել և օժանդակում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում առկա բարեփոխումների իրականացման ծրագրերին, որոնք ուղղված են երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ռազմավարական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ Էներգահամակարգի հզորությունների ավելացման, դրա հուսալի և անվտանգ շահագործման, վերազինման, էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրման հետազոտական աշխատանքների և գիտատեխնիկական ուղեկցմանը:

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Էներգետիկ համակարգի զարգացման կանխատեսում

2. Էներգահամակարգի կառավարում

3. Էլեկտրական ցանցերում կայունացված ռեժիմներ

4. Էներգախնայողություն, էներգաարդյունավետություն և այլընտրանքային էներգետիկա

5. Էներգետիկ համակարգի շահագործման ռեժիմներ

6. Լիցենզավորված գործունեություն

7. Ստանդարտներ և նորմեր

8. Տեղեկատվական ծառայություն և կադրերի պատրաստում