ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

/անվճար հիմունքով/
Ապրիլ2022
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն հայտարարում է 2022/2023թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի անվճար հիմունքով, առկա ուսուցման ընդունելություն` Ե.14.01 «Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը» մասնագիտությամբ` 1 տեղ: Դիմումների ընդունումը` ս.թ. մայիսի 25.05. - 15.06.-ը (ներառյալ): Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետը՝ ս.թ. հունիսի 20-ից-27ը: Տեղեկությունների համար դիմել` 0025, Երևան, Մյասնիկյան5/1 55-96-71: 091.428-714 Հայտարարության տեքստը տպագրված է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թիվ 75 (7741) առ 26.04.2022 համարում:

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

/անվճար հիմունքով/
Հունիս2020
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն հայտարարում է 2020/2021թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի անվճար հիմունքով, առկա ուսուցման ընդունելություն` Ե.14.01 «Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը» մասնագիտությամբ` 1 տեղ: Դիմումների ընդունումը` մինչև ս.թ. հունիսի 24-ը: (ներառյալ) Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետը՝ ս.թ. հունիսի 30-ը: Տեղեկությունների համար դիմել` 0025, Երևան, Մյասնիկյան 5/1 55-96-71:

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Դեկտեմբեր2019

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲ ընկերությունը շարունակում է էլեկտրատեխնիկական ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ս.թ նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 3-ը իստիտուտում տեղի է ունեցել «Coca-Cola» ՍՊԸ-ի, «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի, Դիլիջանի հատուկ դպրոցը սպասարկող «PRODECO» ՓԲԸ-ն, «ԱՐՆԴԱՆԵ» ՍՊԸ-ի, «Grand Tobacco» ՍՊԸ-ի,«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի 28 ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ «Անվտանգության տեխնիկայի կանոնները» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ:

Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան

Նոյեմբեր2019
Նոյեմբերի 19-ին շահագրգիռ կառույցների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» ՓԲԸ-ի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: Աշխատանքը հիմնված է սցենարային մոդելավորման և դրա արդյունքների ուսումնասիրության վրա և կատարված է երկարաժամկետ պլանավորման սկզբունքների և համաշխարային փորձի կիրառմամբ: Սցենարները նպատակ ունեն ներկայացնելու կամ թիրախային ցուցանիշին հասնելու վառելիքաէներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացումը, կամ, դիտարկելով որոշակի ընթացիկ ռազմավարություն(ներ), նվազագույն ծախսերով որոշել/գտնել այն վերջնակետը, ուր կբերի կանխորոշված քաղաքականությունը: Սույն աշխատանքում հետազոտվել են համակարգի զարգացման տնտեսական ցուցանիշները` ելնելով նպատակային թիրախների ապահովման պայմաններից: Այստեղ տեխնիկական իրագործելիության խնդիրները դիտարկված չեն և դրանց ուսումնասիրությունը, անհրաժեշտության դեպքում, կիրականացվի հետագայում: Ներկայացված սցենարները կարող են կարևոր ռեսուրս հանդիսանալ Հայաստանի էներգետիկ ռազմավարության մշակման ընթացքում։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել և դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ և համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի և կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը։ Սա օրինակ է, թե ինչպես կարող է ընտրված քաղաքականությունն ազդել Հայաստանի էներգետիկ ոլորտի ներդրումային կարիքների և կառուցվածքի վրա», նշել է Դեբորա Գրիզերը: Կատարվա աշխատնքների մանրամանսերի մասին կորեղ եք իմանալ սեղմելով այստեղ և այստեղ անգլերեն լեզվով:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի էլեկտրատնտեսության ուսումնասիրություն, թերությունների հայտնաբերում և դրանց վերացման առաջարկությունների տրամադրում

Նոյեմբեր2019
Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲ ընկերությունում իրականացվել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի էլեկտրատնտեսության ուսումնասիրություն, թերությունների հայտնաբերում և դրանց վերացման առաջարկությունների տրամադրում» թեմայով աշխատանքը: «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից կատարվել են ՀՊՏՀ-ի թիվ 221 ենթակայանից սնվող էլեկտրատնտեսության ուսումնասիրություն, որը իրենից ներկայացնում է տրանսֆորմատորային ենթակայանի, մասնաշենքերի ցածր և բարձր լարման մասերի զննում: Կատարվել են մի շարք չափումներ տարբեր հարաչափերի դուրս բերման համար: Ուսումնասիրության արդյունքում համալսարանին է տրամադրվել հաշվարկի արդյունքները, որոնք իրենցից ենթադրում են ՀՊՏՀ-ի էլեկտրատնտեսության հետագա կարգավորման համար նախատեսվող աշխատանքների առաջարկություններ: Տրված առաջարկությունների արդյունքում ՀՊՏՀ-ն կունենա ծախսերի նվազեցման, էներգաադյունավետության բարձրացման և անվտանգության ապահովման արդյունքներ:

Էներգասպառող սարքավորումների էլեկտրաարդյունավետության պահանջների մասին

Սեպտեմբեր2019
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հայտարարված «Էներգասպառող սարքավորումների էլեկտրաարդյունավետության պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի լրամշակման աշխատանքների մրցույթում հաղթող է ճանաչվել «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲ ընկերությունը: Կնքվել է պայմանագիր տեխնիկական կանոնակարգում չներառված գազասպառող և այլ սարքավորումների էներգաարդյունավետության պահանջների սահմանման վերաբերյալ:

Լուսատեխնիկական սարքավորումների փորձարկման ժամանակակից ֆոտոմետրիկ լաբորատորիա

Սեպտեմբեր2019<
Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲ ընկերությունում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել լուսատեխնիկական սարքավորումների փորձարկման ժամանակակից ֆոտոմետրիկ լաբորատորիայի հանդիսավոր բացումը: Լաբորատորիան ստեղծվել է «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի ֆինանսատեխնիկական աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության և իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից: Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության դեսպանության, ՀՀ պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների, մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը, ֆոտոմետրիկ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Աբրահամյանը: Ֆոտոմետրիկ լաբորատորիան հնարավորություն է ընձեռնում կատարել-Լուսատեխնիկական սարքերի տեխնիկական պարամետրերի (հզորություն՝ Վտ, լուսային հոսք՝ լմ, լուսատվություն՝ լմ/Վտ, գունային ջերմաստիճան՝ Կ և այլն) հավաստում փորձարկման միջոցով, «Էներգասպառող սարքավորումների էներգախնայողության պահանջների վերաբերյալ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման շրջանակներում, ինչպես նաև DiaLux ծրագրում կիրառվող IES և LDT ֆայլերի ստեղծում:Ներկայումս ընթանում է լաբորատորիայի հավատարմագրման գործընթացը, որը հնարավորություն կտա փորձարկան արդյունքում տրամադրել համապատասխանության սերտիֆիկատ:

<Կլիմայի փոփոխություն. Թափանցիկության շրջանակները և Փարիզի համաձայնագիրը գործողության մեջ

Սեպտեմբեր2019>
Ս.թ. սեպտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կայացավ «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ազգային թափանցիկության շրջանակների մշակում» ծրագրին նվիրված «Կլիմայի փոփոխություն. Թափանցիկության շրջանակները և Փարիզի համաձայնագիրը գործողության մեջ» աշխատաժողովը:Ծրագրի նպատակն է՝ ստեղծել թափանցիկության ընդլայնված պահանջները բավարարելու նպատակով ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողություններ՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի Հոդված 13-ի Ծրագրի շահագրգիռ կողմերն են՝. «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲԸ-ը, որը 2016-2017 թթ. էներգետիկ հաշվեկշռի կազմման համար պատասխանատու կապալառուն էր: Ներկայումս այն գնահատում է էներգախնայողության գործողությունների ազգային ծրագրի (2-րդ փուլ) իրականացման արդյունքները: Էնեգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը մասնակցելու է էներգախնայողության միջոցառումների վերաբերյալ տվյալների հավաքագրման լավագույն եղանակների ընտրությանը և էներգետիկ հաշվեկշռի հաշվարկման մեջ կիրառված մեթոդաբանությունների կատարելագործման քննարկումներին, որոնք կապահովեն էներգետիկ հաշվեկշռում և ՋԳ կադաստրի էներգետիկ ոլորտի գնահատականներում ներկայացված տվյալների համադրելիությունը: Ինստիտուտը կտրամադրի տեղեկատվություն և CBIT ծրագրի շրջանակում կմասնակցի կարողությունների հզորացմանը

ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԻ ԾՐԱԳԻՐ

Օգոստոս2019
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) /USAID Armenia/ պատվերով և ենթակապալառու Tetra Tech ընկերության աջակցությամբ՝ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲԸ-ն մշակել և մայիսի 2-ին Երևանի Փարիզ հյուրանոցում ներկայացրել է «ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԻ ԾՐԱԳԻՐ» վերնագրով աշխատանքի շնորհանդեսը:Ծրագրի շնորհանդեսին հրավիրված էին Էներգահամակարգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում.

ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում փոփոխական վերականգնվող էներգետիկայի ինտեգրման վերլուծություն

Հուլիս 2019
էներգետիկայի Էներգահամակարգի ուժեղացմանն ուղղված Գործողության Պլան՝ ի աջակցություն վերականգնվող էներգետիկայի նախագծերի զարգացման :Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲ ընկերությունը Poyry Italy S.r.l. հետ համատեղ և EBRD-ի ֆինանսավորմամբ իրականացնում են՝ «Էներգահամակարգի ուժեղացմանն ուղղված Գործողության Պլան՝ ի աջակցություն վերականգնվող էներգետիկայի նախագծերի զարգացման» աշխատանքը: Համատեղ աշխատանքի կատարման ընթացքում գնահատվել և վերլուծվել է՝ հաղորդող և բաշխիչ ցանցերի ընթացիկ իրավիճակը և առաջարկվել գործողությունների պլան, ներառյալ անհրաժեշտ միջոցառումները և ներդրումները, որոնք կապահովեն փոփոխական վերականգնվող էներգետիկ մեծաքանակ աղբյուրների սահուն միացումը համակարգին, որը կկազմի ամբողջ Էլեկտրական էներգիայի արտադրության 30%-ը

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

/անվճար հիմունքով/

Մայիս 2019
Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն հայտարարում է 2019/2020թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի անվճար հիմունքով` առկա ուսուցման ընդունելություն` Ե.14.01 «Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը» մասնագիտությամբ` 1 տեղ:
Դիմումների ընդունումը` մինչև ս.թ. հունիսի 7-ը ներառյալ: Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության օրը՝ ս.թ. հունիսի 10-ից հունիսի 14-ը
Մանրամասն տեղեկությունների և դիմումների համար այցելեք. «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
>Մյասնիկյան պող. 5/1, 0025, Երևան
ՀՀ Հեռ./ֆաքս +/374 10/ 55-96-59
Հեռ. +/374 10/ 55-96-71
Գրեք մեզ. E-mail: official@energinst.am
ԷԳՀԻ Facebook-յան էջում՝  https://bit.ly/2QdZYUV

Էներգետիկայի շաբաթ 2018

Նոյեմբեր 2018

Ս․թ․ նոյեմբերի 14-ին Երևանում մեկնարկել է «Էներգետիկայի շաբաթ 2018» համաժողովը:
Համաժողովի առաջին օրը ողջունելով հյուրերին՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է, որ «Կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը և կենսամակարդակի բարձրացմանը: Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով»։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ «ավանդական դարձած այս միջոցառումը լավ հարթակ է՝ ներկայացնելու Հայաստանի էներգետիկ համակարգի ձեռքբերումները, ոլորտում վերջին զարգացումները, նոր ներդրումային ծրագրերը և նախագծերը, ինչպես նաև քննարկելու, վեր հանելու այն խնդիրները, քայլերը, որոնք էլ ավելի գրավիչ և բարենպաստ կդարձնեն էներգետիկայի բնագավառի ներդրումային միջավայրը»:

Համաժողովի երկրորդ օրը՝ ս.թ.նոյեմբերի 15-ին, «Էներգետիկայի զարգացումը գիտությանը համահունչ՝ ներկայիս շուկայական հարաբերությունների ներքո» թեմայով հանդես եկավ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Եղոյանը: 
«Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով եռօրյա ներդրումային համաժողովը շատ խորհրդանշական է հատկապես Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի համար, քանզի այս տարի լրանում է հիմնադրման 70-ամյակը, ինչի կապակցությամբ Ինստիտուտի ներկայացուցչությունը ստացավ բազմաթիվ շնորհավորանքներ Համաժողովի կազմակերպիչների, զեկուցողների և մասնակից կազմակերպությունների կողմից։

Ինստիտուտի գլխավոր տնօրեն Ռուբեն Եղոյանն իր զեկույցը սկսելուց առաջ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և բոլոր մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մաղթելով արդյունավետ և իմաստալից աշխատանք՝ հետագա հեռանկարային համագործակցության ակնկալիքով:
Իր զեկույցում նա նշեց, որ «․․․երկրի զարգացման և բարգավաճման, բնակչության բարեկեցության և սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարձրացման կարևորագույն խթաններից մեկն է հանդիսանում տվյալ երկրի տնտեսության շարունակական զարգացումը, որի ապահովման համար, միանշանակ, անհրաժեշտ է ունենալ հզոր, հուսալի և ինտենսիվ զարգացող էներգահամակարգ՝ պարբերաբար համալրվող ժամանակակից էներգախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներով: Էներգետիկայի նման զարգացումը կարելի է ապահովել միայն այն լուծումների և որոշումների հիման վրա, որոնց հիմքում ընկած է ոլորտային գիտությունը: 
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲԸ-ն ունի իր կարևորագույն դերակատարումը գրեթե բոլոր համակարգային խնդիրներում: Մասնավորապես․
✓ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների մշակման,
✓ համակարգի օպտիմալ կառավարման, հեռանկարային զարգացման, էներգետիկ ռազմավարության մշակման,
✓ տարբեր ընկերությունների կողմից ներկայացվող ներդրումային ծրագրերի գիտատեխնիկական վերլուծության, 
✓ նախագծային աշխատանքների իրականացման և փորձաքննության անցկացման,
✓ միջհամակարգային խնդիրների բացահայտման և լուծման, 
✓ համակարգի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների անցկացման և անվտագության կարգի շնորհման,
✓ և բազմաթիվ այլ էլեկտրաէներգետիկական խնդիրների լուծման գործընթացներում»։

Ամփոփելով թեման, Ռ․Եղոյանը կոչ արեց սերտ և արդյունավետ հեռանկարային համագործակցության՝ ի նպաստ մեր պետության, տնտեսության և էներգահամակարգի զարգացման։Զեկույցը

ՀՀ Էլեկտրաէներգետիկական համակարգի 2020-2024 թթ. երկարաժամկետ զարգացման ծրագիր՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի պատվերով

Հոկտեմբեր 2018

«ԷԷՀՕ-ԲՄԱՇՁԲ-09/20-18» ծածկագրով բաց մրցույթի հրավերի համաձայն՝ ս.թ.հոկտեմբերի 1-ին «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր/ԷԷՀՕ» ՓԲԸ-ի և «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ» ՓԲԸ-ի միջև կնքվեց ԷԻ 17/18 պայմանագիրը հետևյալ թեմայով.
«ԷԷՀՕ» ՓԲԸ կարիքների համար ՀՀ Էլեկտրաէներգետիկական համակարգի 2020-2024 թթ. երկարաժամկետ զարգացման ծրագրի մշակման աշխատանքներ /այսուհետ՝ Ծրագիր/: 
Ծրագրի ընդհանուր տևողությունը 1 տարի է:
Երկարաժամկետ Ծրագրի մշակումը պետք է իրականացվի 3 փուլով.
1. Երկարաժամկետ Ծրագրի պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում:
2. Մոդելավորում:
3. Երկարաժամկետ Ծրագրի մշակում:
➤ Երկարաժամկետ Ծրագիրը մշակվելու է՝ հիմք ընդունելով ՀՀ Էլեկտրաէներգետիկական համակարգի Ցանցային կանոնների Բաժին 2-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջները և էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները և «ԷԷՀՕ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը:
➤ Էլեկտրաէներգետիկական համակարգի երկարաժամկետ զարգացման կանխատեսումներն իրականացվելու են զարգացման վրա ազդող էլեկտրաէներգետիկական համակարգի օբյեկտների, գործընթացների և երևույթների մոդելավորմամբ:
➤ Երկարաժամկետ Ծրագիրը պետք է պարունակի պլանավորման ժամանակահատվածի 5 տարիներից /2020-2024թթ./ յուրաքանչյուրի համար կանխատեսվող հզորությունների զարգացումը:

ՀՀ էներգահամակարգի նվազագույն ծախսերով հեռանկարային զարգացման ծրագիր՝ Tetra-Tech ընկերության պատվերով 2018

Սեպտեմբեր 2018

ԱՄՆ ՄԶԳ /USAID/ «Շուկայի ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտրի կազմակերպում» թեմայով ընդհանուր ծրագրի շրջանակներում՝ Tetra-Tech ընկերության պատվերով Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ-ն սկսում է «ՀՀ էներգահամակարգի նվազագույն ծախսերով հեռանկարային զարգացման ծրագիր»-ի /այսուհետ՝ Ծրագիր/ մշակումը։
Ծրագրի ընդհանուր տևողությունը 5 տարի է, ընդ որում, առաջին փուլի՝ Ծրագրի մշակման աշխատանքները նախատեսված է կատարել 1 տարվա ընթացքում։
Ծրագրի մասնակիցների համար՝ նախապատրաստական փուլում, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ-ում ս․թ․ սեպտեմբերի 10-ից 14-ը ներառյալ անցկացվեցին «Ուսուցումն աշխատանքի միջոցով» ֆորմատով ««Times» համակարգչային ծրագրի մոդելի ուսուցում» խորագրով դասընթացներ։
«ՀՀ էներգահամակարգի նվազագույն ծախսերով հեռանկարային զարգացման ծրագրի» մշակման աշխատանքների մեկնարկը՝ ս.թ. հոկտեմբերի 6-ին է։

ՀՀ 2017թ. էներգետիկ հաշվեկշռի մշակման աշխատանքներ

Հունիս 2018

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. 2017թ. Էներգետիկ հաշվեկշիռի մշակում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Էներգախնայողության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների գնահատում.

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Վիճակագրական կոմիտեի համապատասխան բաժինների մասնագետների կողմից 2016թ. իրականացված դասընթացների արդյունքների գնահատում և գործնական աշխատանքների կազմակերպում, որպես ԷԵԲՊՆ-ի և Վիճակագրական կոմիտեի կարողությունների ստեղծման և վերապատրաստման ծրագրի հաջորդ փուլ, որը կապահովի հետագա տարիների էներգետիկ հաշվեկշիռների կազմումը ԷԵԲՊՆ-ի և Վիճակագրական կոմիտեի համապատասխան բաժինների կողմից:

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

/անվճար հիմունքով/

Մայիս 2017
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն հայտարարում է 2017/2018թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի անվճար հիմունքով, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով, առկա ուսուցման ընդունելություն` Ե.14.01 «Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը (տեխնիկական)» մասնագիտությամբ` 1 տեղ: Ասպիրանտուրա ընդունված դիմորդներն այն ավարտելուց հետո պարտավոր են աշխատել «էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում առնվազն երեք տարի` պայմանագրային հիմունքներով: Դիմումների ընդունումը` մինչև ս.թ. հունիսի 2-ը: Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության օրը՝ ս.թ. հունիսի 13-ին ժ 11:00: Մանրամասն տեղեկությունների և դիմումների համար այցելեք. «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ Մյասնիկյան պող. 5/1, 0025, Երևան, ՀՀ Հեռ./ֆաքս +/374 10/ 55-96-59 Հեռ. +/374 10/ 55-96-71 Գրեք մեզ. E-mail: trainings@energinst.am ԷԳՀԻ Facebook-յան էջում՝ Scientific Research Institute Of Energy “отправить сообщение” Կարդացեք ավելին. ԷԳՀԻ Facebook-յան էջում ՝ https://www.facebook.com/Energinst/

ԵՌԿ-ի փորձագետների ուսուցում Բալիում

Մարտ 2017
Փետրվարի 27-ից մինչև մարտի 4-ը «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի (ԷԳՀԻ) Էներգետիկայի ռազմավարության կենտրոնի (ԷՌԿ) 4 մասնագետներ` Վ. Սարգսյանը, Ս. Գևորգյանը, Հ. Գնունին և Ռ. Մուրադյանը գործուղվեցին Բալի, Ինդոնեզիա՝ TIMES համակարգչային ծրագրի ուսուցմանը մասնակցելու նպատակով: Այս դասընթացների իրականացումը հնարավոր դարձավ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ԷԳՀԻ-ում իրականացվող «Աջակցություն ազգային և տարածաշրջանային էներգետիկ պլանավորմանը և ԷԳՀԻ կարողությունների զարգացմանը» ծրագրի շնորհիվ: Ուսուցման մասնակիցները ձեռք բերեցին մեր օրերում աշխարհով մեկ լայն տարածում ստացած TIMES մասնագիտական համակարգչային ծրագրով աշխատելու գիտելիքներ, ինչպես նաև հաջողությամբ ավարտեցին նախկինում օգտագործվող MARKAL համակարգչային ծրագրով մշակած Հայաստանի վառելիքաէներգետիկ համալիրի մոդելի տեղափոխումը TIMES-ի շրջանակներ: Հարկ է նշել, որ դասընթացները կազմակերպվել էին հայկական մասնագետների համար անհատականապես: Այն անցկացրեց հեղինակներից մեկը` Գարի Գոլդստեյնը, ով ԱՄՆ քաղաքացի է, սակայն ներկայումս բնակվում է Բալիում:

ԵՏՀ գիտաարտադրական վիդեոկոնֆերանս

Մարտ 2017
01.03.2017թ. ինստիտուտը մասնակցեց Եվրասիական տնտեսական հանձնոժողովի կողմից կազմակերպված գիտաարտադրական կոնֆերանսին ուղիղ կապով (on-line), որտեղ ընկերության Էներգախնայողության լաբորատորիայի վարիչ, տ.գ.թ. Արամ Սերգեյի Հարությունյանը հանդես է եկել «Էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցերի ռեժիմների մոդելավորում, հաշվարկ և վերլուծություն, օպտիմալ կառավարման և հեռանկարային զարգացմանն ուղղված էներգախնայող և աներգաարդյունավետ միջոցառումների մշակում» թեմայով:

Հանդիպում արևային էներգետիկայի զարգացման ուղիները նախանշելու համար

Փետրվար 2017
Սույն թվականի փետրվարի 28-ին կայացավ հանդիպում մեր ընկերության մասնագետների և գերմանական ITM Investment-Trade-Marketing ընկերության գլխավոր տնօրեն դոկտոր Դիրկ Տրյոնդլեի, վաճառքի տնօրեն Փեթեր Հոֆմաննի և Fraunhofer Institute for Solar Energy Systems ISE-ի Fraunhofer Energy Alliance-ի գործադիր տնօրեն, Energy System Analysis խմբի ղեկավար դոկտոր Թոմաս Շլեգլի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապե¬տությունում արևային էներգետիկայի զարգացմանն ուղղված խնդիրներ, մասնավորապես, ֆոտովոլտաիկ արևային կայանների կառուցման և շահագործման հետ կապված հարցերում համագործակցության ուղիներն ու հնարավորությունները: Կողմերը պայմանավորվեցին հետագայում ևս շարունակել փոխադարձ օգտակար հանդիպումները՝ համագործակցության եզրեր նախանշելու և հանդիպումները գործնական փուլ տեղափոխելու նպատակով: