ՄԵՐ ՄԱՍԻՆ
Պատմական ակնարկ
Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի պատմությունը սկսվում է 1948 թ-ից։ 1948-1963 թթ-ին այն գործել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի կազմում՝ սկզբում որպես Էլեկտրատեխնիկայի լաբորատորիա, այնուհետև կազմավորվել է որպես ինստիտուտ, որից հետագայում առանձնացվել են 3 գիտահետազոտական ինստիտուտներ` Կաբելային տեխնիկայի ինստիտուտ, «Կայծակ» և «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտներ (նախկինում՝ Բարձրավոլտ լաբորատորիա): 1994 թ-ին ստացել է «էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» անվանումը:
Ներկայումս Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն՝ բաժնետոմսերի 100% պետական սեփականությամբ: Ընկերությունն իր տնտեսական գործունեությունն իրականացնում է որպես առևտրային կազմակերպություն:
Իր գործունեության տարիների ընթացքում Ընկերությունն ակտիվորեն համագործակցել և համագործակցում է «Հաշվարկային կենտրոն», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ների, ՀՀ Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամի/R2E2, տեղական այլ խոշորագույն ոչ էներգետիկ կառույցների, միջազգային կազմակերպությունների հետ (ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն/USAID, Համաշխարհային բանկ, KfWբանկ, IFC, Միջազգային էներգետիկ գործակալություն (International Energy Agency), Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (IAEA) և այլն): ։
Ընկերությունը տնօրինում է ժամանակակից ծրագրերով աշխատող սարքվածքների և սարքավորումների մեծ բազա և բարելավել է իր վարչակառավարման կառուցվածքը:
Կառուցվածք
-
Վարչակառավարման կազմ (Էլեկտրաէներգետիկականլաբորատորիա, Վերականգնվողէներգետիկայի ևէներգախնայողության լաբորատորիա, Ֆոտոմետրիկ լաբորատորիա),
-
Գիտատեխնիկական լաբորատորիաներ (Էլեկտրաէներգետիկականլաբորատորիա, Վերականգնվողէներգետիկայի ևէներգախնայողության լաբորատորիա, Ֆոտոմետրիկ լաբորատորիա),
-
Գիտատեխնիկական բաժիններ (էլեկտրամատակարարմանհամակարգերիբաժին, Էներգետիկական չափումների և փորձարկումների բաժին, Ասպիրանտուրայիևկադրերի վերապատրաստման ու որակավորման բարձրացման բաժին),
-
Էներգահամակարգի կադրերի վերապատրաստման կենտրոն,
-
«Էներգետիկայի Ռազմավարության կենտրոն» մասնաճյուղ,
-
Հաշվապահություն,
-
Կադրերի և վարչական բաժին
-
Տնտեսական բաժին
-
«Էներգակարգաբերում» մասնաճյուղ.
Կորպորատիվ կառավարում
Ընկերության պետական գրանցման վկայականը
Ընկերության կանոնադրությունը
Ընկերության կորպորատիվ կառավարման հայտարարագիրը
Ընկերության հաստիքացուցակ
Աշխատակիցների թիվը 90
Ընկերության շահագործվող տրանսպորտային միջոցները
Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունները
2020
2019
2018
2017
2016
2015
2014
2013
Կատարվող ծրագրեր
-
էլեկտրական ցանցերի ստացիոնար ռեժիմի հաշվարկման և օպտիմալացման ծրագրային փաթեթ,
-
էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության հաշվարկների ծրագրային փաթեթ,
-
MEDEE, MAED (Էներգիայի գնահատման և վերլուծության մոդելներ, էներգակիրներ և էլեկտրաէներգիայի պահանջարկներ),
-
WASP, ENEPEP/BALANCE, MESSAGE, MARKAL (արտադրական համակարգի վերլուծության գործընթացի մշակման, պլանավորման և գնահատման/օպտիմալացման ծրագրային փաթեթ, ինչպես նաև դրանց ազդեցության ուսումնասիրությունը շրջակա միջավայրի վրա),
-
SIMPACTS, GEMIS, RETScreen, LEAP (էներգետիկայի զարգացման շրջանակներում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցությունների գնահատման միջոցներ),
-
GTMax (իրական ժամանակում Էներգահամակարգի աշխատանքի օպտիմալացման ծրագրային փաթեթ),
-
PSS/E (հոսքերի հաշվարկ, դինամիկ կայունության հաշվարկ, օպտիմալ հոսքեր):